Опубликовано Անի Երյան -
Բաքվի հետ չլուծված հարցեր կան. Միրզոյան

«Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն. Թուրքիայի փոխնախագահ

«Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ Մենք ասում ենք՝ «Խաղաղությունն այժմ շատ մոտ է»։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը տարածաշրջանային և գլոբալ մակարդակում այլ դեր կխաղա՝ որպես չափազանց բարձր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Հատկապես «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն», - հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։

Անդրադառնալով ապրիլի 23-ին Երևանում թուրքական դրոշի հրկիզման դեպքին՝ Յըլմազն այդ միջադեպն անվանել է ստոր արարք։

«Վերջերս ես Երևանում էի և քննարկել ենք այս հարցը։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը դատապարտել է դա։ Հայաստանի խորհրդարանի նախագահը նույնպես դատապարտել է։ Արձագանքներ եղան նաև Հայաստանի ներսից, ինչի համար մենք, իհարկե, ուրախ էինք», - ընդգծել է Թուրքիայի փոխնախագահը։

Добавить комментарий