Опубликовано H.Aslanyan -
Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մայիսի 9-ի շքերթին

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի մասնակցելու Ռուսաստանի համար շատ կարևոր՝ Մայիսի 9-ի հաղթանակի շքերթին։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։ Այս մասին տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Արդյոք կընդունի՞ հրավերը Փաշինյանը, թե ոչ, դեռ պաշտոնական պատասխան չի տրվել, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ մայիսի 9-ին լինելու է Սյունիքի մարզում և մասնակցելու է նախընտրական քարոզարշավին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ տարի մայիսի 9-ին մեկնել էր Մոսկվա և մասնակցել շքերթին՝ չնայած ԵՄ պաշտոնյաների զգուշացումներին, թե միության անդամության թեկնածու երկրները չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։

Նշենք նաև, որ Հայաստանի վարչապետը Մայիսի 9–ի շքերթին չէր մասնակցել նաև 2024 թվականին։

 

Добавить комментарий