Опубликовано H.Aslanyan -
բլոգեր

Իշխանությանն աջակցող բլոգերների նախընտրական գովազդը՝ բանակը վարկաբեկելու և անվտանգությունը վտանգելու գնով

Վերջերս հասարակության շրջանում մեծ աղմուկ են բարձրացել համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ սոցցանցերում բավականին հայտնի բլոգերները ներկայացնում են բանակային ծառայության պայմանները:

Նմանատիպ հոլովակներից մեկում Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտնի բլոգերները՝ «Թու-թու-թու Լավա» ծածկանվամբ Էրիկ Շահբազյանը և «Արդի Շոփ» ծածկանվամբ հանդես եկող Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը, զինվորական հագուստներով ներկայացնում են զորամասի կենցաղի տարբեր դրվագներ՝ բունկերները, զինվորական կացարանները, և գովազդում դրանք:

Բայց դա միակ նման տեսանյութը չէ. տեսանյութերից մեկում էլ բլոգերը, գտնվելով Կիրանցի դպրոցներից մեկում՝ բառացիորեն թշնամու քթի տակ՝ մի քանի մետր հեռավորության վրա, ցուցադրում է դպրոցի ապաստարանը, որը, ինչպես հայտնի է, պատերազմական իրավիճակում արագորեն կարող է վերածվել պահեստի, բուժկետի, զորանոցի, փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր. մինչդեռ նման «անմտածված» քայլով այդ և նման ապաստարանները պատերազմի ժամանակ կդառնան թշնամու առաջին թիրախը՝ հեշտությամբ ոչնչացվելով:

Այս ամենը միանշանակ պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում. կարող ենք փաստել, որ Փաշինյանին աջակցող բլոգերները, զորամասում բանակը վարկաբեկելով, նախընտրական գովազդ են անում ՔՊ-ի համար։

Թե ինչ անվտանգային հետևանքներ կարող է դա ունենալ, դժվար չէ գուշակել. հերթական անգամ բանակի վարկաբեկում, զինվորական ծառայության արժեզրկում, թշնամուն գաղտնի տվյալների տրամադրում և այլն: Դժվար թե նման բլոգերների պատվիրատուները չհասկանան այն վտանգները, որոնք կարող են առաջանալ նմանատիպ գովազդներից, սակայն նրանց համար փաստացի վերարտադրվելու հնարավորությունը և իշխանական աթոռը ևս մեկ անգամ պահելը ավելի կարևոր են հասարակության ու բանակի անվտանգությունից:

 

#Դետքի_հետագծով

 

 

Добавить комментарий