Опубликовано H.Aslanyan -
Մակրոն

Ֆրանսիան երբեք չի ծրագրել ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում. Մակրոն

Նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսիան «երբեք չի ծրագրել» ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնում է France 24-ը։

Նրա պարզաբանմամբ՝ Փարիզի քայլերը պետք է դիտարկել բացառապես որպես անվտանգության ապահովման առաքելություն, որը պետք է «համակարգվեր Իրանի հետ»։

Նայրոբիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը շեշտել է, որ անդրդվելի է իր դիրքորոշման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը զգուշացրել էր, որ «վճռական և անհապաղ պատասխան» կտա ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ուղու վրա ֆրանսիական կամ բրիտանական զորքերի ցանկացած տեղակայմանը:

 

Добавить комментарий