Опубликовано H.Andreasyan -
Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբ

Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբ

Ճապոնիայի կառավարությունն ափսոսում է Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների դադարեցման համար և դրանք վերսկսելու հույս ունի: Նման ձևակերպում կա Ճապոնիայի ԱԳՆ-ի հրապարակած «Դիվանագիտության կապույտ գրքում»՝ Ճապոնիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում: Այս մասին, ըստ «Դետք»-ի, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

Նշվում է, որ «կառավարությունը մտադիր է հաստատակամորեն հավատարիմ մնալ տարածքային վեճի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը»: Միևնույն ժամանակ փաստաթղթում ասվում է, որ այսօր «ճապոնա-ռուսական հարաբերությունները գտնվում են բարդ փուլում, և այս պահին մենք ի վիճակի չենք քննարկելու բանակցությունների հեռանկարները»։

Փաստաթղթում վերահաստատվում են Ճապոնիայի տարածքային հավակնությունները Կուրիլյան կղզիների նկատմամբ։ «Կապույտ գրքում» ճապոնա-ռուսական հարաբերությունների «գլխավոր առաջնահերթություններից մեկը» կղզիների նախկին բնակիչների անայցագիր ուղևորությունների վերսկսումն է Հարավային Կուրիլներ փոխանակման ծրագրի շրջանակում։ Զեկույցում ավելի կոշտ դիրքորոշում է ամրագրված Չինաստանի նկատմամբ, որի քաղաքականությունը կոչվում է «մեծագույն ռազմավարական մարտահրավեր»։

Տոկիոն 2022 թ. հայտարարել էր, որ Չինաստանն «անվտանգության լուրջ մտահոգություններ» է առաջացրել։ Գրքում Ճապոնիան առաջին անգամ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական կապերի առնչությամբ՝ նշելով, որ ուշադիր հետևելու է Ճապոնիայի տարածքի մերձակայքում Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժություններին, որոնք «ավելի ու ավելի հաճախ» են անցկացվում։

Добавить комментарий