Опубликовано D.Guyumjyan -
f

Տարածաշրջանային երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները. Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը և տարածաշրջանային խնդիրները։  Աբդոլլահիանն ու Բայրամովն անդրադարձել են Թեհրանի և Բաքվի միջև առկա խնդիրներին ու թյուրիմացություններին, ինչպես նաև մտքեր են փոխանակել իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ։

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդգծել են բարիդրացիությունը, ինչպես նաև վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։ Անդրադառնալով տարածաշրջանի երկրների  միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ Իսրայելի կողմից իրականացվող դավադրությանը՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ տարածաշրջանային երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները։

Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է երկու երկրների լրատվամիջոցների աշխատանքը երկրների շահերին առավել համապատասխան կառավարելու  անհրաժեշտությունը։

 

 

 

Добавить комментарий