Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում սովորեցնում են, որ հարևան Հայաստանը իրենց «պատմական հողն է»
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.
Ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում սովորեցնում են, որ հարևան Հայաստանը իրենց «պատմական հողն է»․․․
«Արևմտյան Ադրբեջան զավթողական խոսույթը չի տարածվում միայն լրատվամիջոցներում։
Այս զավթողականքաղաքականության ներառումը պետական դպրոցական ծրագրերում, համալսարանական ծրագրերում և նույնիսկ մանկական հեքիաթներում հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում այն համոզմունքով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է և «պատկանում է Ադրբեջանին»։ Սա նպաստում է ագրեսիվ մտադրություններով և ծավալապաշտական գաղափարախոսությամբ ձևավորված մտածելակերպի զարգացմանը, որը ջատագովում է միապետական վարչակարգը։
Համակարգը բացառում է ցանկացած իրական խաղաղության խոսույթ և ճնշում է այլախոհությունը՝ հաճախ բանտարկելով նրանց, ովքեր պաշտպանում են բռնության բացառումը և խաղաղ հարևանությունը։ Ալիևի միապետական վարչակարգի արտաքին շղարշից այն կողմ գոյություն ունեն խորապես մտահոգիչ պատումներ, որոնք հիմնված են պատմական վերաքննության և կեղծ փաստերի վրա: Այս պատմությունները համակարգված կերպով սերմանվում են վաղ մանկությունից՝ նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ»:
Ավելին` https://www.journalist.am/article/489?fbclid=IwY2xjawRxXwpleHRuA2FlbQIxMABicmlk…
Добавить комментарий