Опубликовано H.Aslanyan -
Ադրբեջան

Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի առաջին չորս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 մլն 646 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։

Նշվում է, որ միայն ապրիլին արտահանման ծավալը կազմել է 3,889 մլն դոլար։

Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը չորս ամսում կազմել է ընդամենը 960 դոլար։ Ապրիլին Հայաստանից մատակարարումներ ընդհանրապես չեն եղել։

Հիշեցնենք՝ այժմ Ադրբեջանը Հայաստան է արտահանում բենզին և դիզվառելիք։

Добавить комментарий