Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ․ Էրդողան
Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական մտածելակերպով։
Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։
Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը»։
Добавить комментарий