Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև
Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. Անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Առաջնորդվելով այս փիլիսոփայությամբ՝ մենք տեղահանվածներին ապահովել ենք ապրելու պայմաններով։
Սակայն նրանց գլխավոր ցանկությունը, միևնույն է, տուն վերադառնալն էր։ Մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն էլ ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ»,-ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։
Հաջիրը նշել է, որ այժմ հակամարտությունը ետեւում է մնացել, եւ Ադրբեջանը բախվել է նոր իրողությունների։
Դետքի հետագծով
Ադրբեջանը հերթական անգամ շրջանառության մեջ է դնում «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» քարոզչական կեղծ թեզը՝ փորձելով այն ներկայացնել որպես ինչ-որ «իրավական» կամ «մարդասիրական» օրակարգ։
Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ բնակարաններ են կառուցվել «Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» համար և կրկին առաջ տանում այն կեղծ նարատիվը, ըստ որի՝ իբր Ադրբեջանը «վերադարձի իրավունք» ունի Հայաստանի տարածքում։
Ահա թե ինչ է պատահում, երբ Հայաստանում իշխանությունները հավատում են «խաղաղության դարաշրջանի» գեղեցիկ կարգախոսներին, իսկ Ադրբեջանը նույն «խաղաղության» անվան տակ հերթական պահանջներն է ձևակերպում։ Ամենից զավեշտալին այն է, որ այս ամենից խոսում է մի երկիր, որը ոչ վաղ անցյալում ռազմական լայնածավալ ագրեսիայի դիմեց և ամբողջությամբ հայաթափեց Արցախը՝ ավելի քան 100 հազար հայերի ստիպելով լքել սեփական հայրենիքը։
Добавить комментарий