Опубликовано Անի Երյան -
Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։  «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։ Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժ

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

«Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։ Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ։ Զախարովան նաև հիշեցրել է երեկ Սպիտակում տեղի ունեցած դրվագը, երբ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին գումարով բողոքի ցույցի գալու մեջ։

«Ցինիզմը սահմաններ պիտի ունենա, ինչու է այս իրավիճակը վերագրվում Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ոչ, մենք չենք, դա Փաշինյանն է»։

Добавить комментарий