Опубликовано Անի Երյան -
Լիտվայի ղեկավարությունը ապաստարաններ է տեղափոխվել հայտարարված օդային սպառնալիքի պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի խորհրդական Ֆրեդերիկաս Յանսոնասը։   «Պետության ղեկավարը և նախագահի աշխատակազմի աշխատակիցները ուղեկցվել են ապաստարան», - ասել է նա։  Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Սեյմում (խորհրդարան) և կառավարությունում։  Ավելի վաղ գրել ենք, որ Լիտվայի բանակի հրամանատարությունը խորհուրդ է տվել բնակչությանն անհապաղ պատսպարվել։  Հիշեցնենք՝ արտակարգ իրավիճակը կապված է Լ

Լիտվայի ղեկավարությունը բունկերներում է․ ի՞նչ է կատարվում այդ երկրում

Լիտվայի ղեկավարությունը ապաստարաններ է տեղափոխվել հայտարարված օդային սպառնալիքի պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի խորհրդական Ֆրեդերիկաս Յանսոնասը։


«Պետության ղեկավարը և նախագահի աշխատակազմի աշխատակիցները ուղեկցվել են ապաստարան», - ասել է նա։

Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Սեյմում (խորհրդարան) և կառավարությունում։

Ավելի վաղ գրել ենք, որ Լիտվայի բանակի հրամանատարությունը խորհուրդ է տվել բնակչությանն անհապաղ պատսպարվել։

Հիշեցնենք՝ արտակարգ իրավիճակը կապված է Լիտվայի արևելյան սահմանի մոտ հնարավոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ռադարային հայտնաբերման հետ: Օբյեկտը գտնվում էր Բելառուսի օդային տարածքում։

Լիտվայի զինված ուժերը օդային սպառնալիքի մասին նախազգուշացում են տվել երկրի մի քանի շրջանների բնակիչների համար։

Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

 

Добавить комментарий