Опубликовано H.Aslanyan -
Նիկոլ

Ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Սուտ է։ Կալուգացի օլիգարխն ասել է՝ կանգնեմ ու ասեմ, որ այդ լուրը սուտ է, ես նստած եմ ասում։ Տալիս եմ երաշխիքներ ու դա կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որ ես ասում եմ՝ այն փակված է, այն չի շարունակվելու։ Ղարաբաղ վերադարձի հարցը չի լինելու, Նախիջևան վերադարձի հարցը չի լիենլու, Բաքու վերադարձի թեմա չի լինելու, Սումգայիթ վերադարձի թեմա չի լինելու, Եվլախ ու Կիրովաբադ վերադարձի թեմա չի լինելու, Գետաշեն վերադարձի թեմա չի լինելու և այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Սա շատ ակնհայտ է»,- նշել է նա։

Հարց էր հնչել՝ ինչ կասեք «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի այն պնդման մասին, որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 000 ադրբեջանից բնակեցվելու է ՀՀ-ում։

Добавить комментарий