Опубликовано H.Aslanyan -
Էդուարդ

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պերմ, 22․05․2026 թ.

Միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ

Եվրասիայի ժողովուրդներին, չնայած մշակութային բազմազանությանը, միավորում է հարուստ պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը։

Հարկ է նշել,որ համագործակցության ամրապնդման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն հումանիտար փոխգործակցությունը և պատմական հիշողության պահպանումը։

Սակայն, ցավոք, մեր տարածաշրջանում այսօր ևս արձանագրվում են նեոֆաշիստական բնույթի վանդալիզմի դրսևորումներ՝ ուղղված Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի դեմ։

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում պղծվել են հայազգի հերոսների՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Լենինգրադի պաշտպանության մասնակից, նշանավոր օդաչու Նելսոն Ստեփանյանի և այլ

նշանավոր հայորդիների հուշարձանները։

Բացի այդ, Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունները բարբարոսաբար քանդել են հայկական երկու եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը։

Գործընկերներ

Այս ամենը նեոնացիզմի, վանդալիզմի և հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղված գործողությունների ակնհայտ դրսևորում է։

Չի կարելի լինել անտարբեր:

Անտարբերությունը ծնելու է նոր հանցագործություններ։

Ուստի կոչ եմ անում Ձեզ, որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, վճռականորեն դատապարտել ադրբեջանական վանդալիզմի այս դրսևորումները և նպաստել պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանությանը»։

Добавить комментарий