ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը․ Նարեկ Կարապետյան
Ուժեղ Հայաստան» կուսակցության կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն իր էջում գրել է, թե ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը։ Այն գտնվում է ՀՀ Արմիավիրի մարզի Արտամետ գյուղում: Գյուղացիները լսել են, որ 2027-ին Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի դռները փակվելու են։
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում անցկացվել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացները։ Դրանց մասնակցել են հայ և ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանը և նրան քնած վիճակում կյանքից զրկող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը։ Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել է չկողպված սենյակ և կացնով սպանել քնած Գուրգեն Մարգարյանին։
Добавить комментарий