Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. 3-րդ տարեդարձը՝ Բաքվի բանտում
Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան: Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում:
Free Armenian Prisoners թիմը հիշեցրել է Ռուբեն Վարդանյանի իրականացրած ծրագրերի ու ներդրումների մասին՝ ընդգծելով, որ սկսած 2000 թվականից՝ Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականացնելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերիծ մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր:
Այդ նախագծերից առանձնահատուկ ուշադրության արժանի են «Հայաստան 2020»-ը, «ՏաԹևեր» ճոպանուղին, UWC Դիլիջան միջազգային դպրոցը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ որպես Հայաստանի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը նպաստած կարևոր ծրագրեր։
Добавить комментарий