Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ապրիլի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։
«Մեր հանդիպման ընթացքում մենք կենտրոնացել ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու վրա»,- այս մասին Բայրամովն ասել է Բաքվում Բույար Օսմանիի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում նախորդ տարվա դեկտեմբերից դադարեցվել են ուղիղ շփումները։ Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային դաշտ։ Այս ուղղությամբ հերթական քայլերն են արվում։ Մենք ևս հայկական կողմին նման կոչ ենք արել։ Հայաստանը ոչ միայն հրաժարվում է բանակցություններից, այլև նոր ռազմական սադրանքներ է իրականացնում»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանը, իր որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է ապատեղեկատվություն տարածել և ներկայանալ որպես սադրանքի զոհ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։
Добавить комментарий