Վենսը խոստովանել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս, թե արդյոք արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պшտերազմը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք բարոյական տեսանկյունից արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, թե ոչ: Այս մասին նա խոստովանել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վենսի խոսքով, ողջ հակամարտության ընթացքում իր մտածելակերպը ձևավորվել է իր հավատքի ազդեցության ներքո: Նա պատմել է այն մասին, թե ինչպես է արդարացի պատերազմի քրիստոնեական հայեցակարգը պարտավորեցնում առաջնորդներին իրենց շատ բարդ հարցեր տալ այն մասին, թե արդյոք պատերազմն արդարացված է։
Պատասխանները միշտ չէ, որ պարզ են, ընդգծել է Վենսը, ով նախկինում մշտապես հանդես էր գալիս արտերկրում ԱՄՆ ռազմական գործողությունների դեմ, սակայն աջակցեց Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը։
«Բայց լավագույն դեպքում, հավատքը ստիպում է ձեզ ճիշտ հարցեր տալ: Այդ իսկ պատճառով ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ. «Արդարացվա՞ծ է դա: Բարոյակա՞ն է դա: Ճի՞շտ է դա»: Եվ դա իրոք սահմանափակումներ է դնում քաղաքական առաջնորդների վրա, ինչպես և պետք է լինի»,- ասել է Վենսը:
Վենսը հավելել է՝ հույս ունի, որ Իրանը կհամաձայնի չմշակել միջուկային զենք ԱՄՆ-ի հետ պոտենցիալ համաձայնագրի շրջանակներում:
«Կարծում եմ՝ ավելի բարդ հարցը, կայանում է նրանում, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի պոտենցիալ համաձայնագրի կատարման ապահովման այնպիսի մեխանիզմի, մոնիթորինգի այնպիսի մեխանիզմի, որը մեզ վստահություն կտա, որ նրանք ապագայում չեն խախտի գործարքը»,- եզրափակել է Վենսը:
Добавить комментарий