Опубликовано H.Aslanyan -
Տաթևիկ

Բաքվում խոսում են Փաշինյանին պաշտպանելու համար Հայաստան «խաղաղապահներ» մտցնելու մասին․ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարեւոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում՝ խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին՝ այսպես ասած «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության դրսեւորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ…

Որպեսզի Ալիեւի թեկնածուն չմնա իշխանության, եւ իրենք այլեւս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության»։

Добавить комментарий