Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի բանակին գրավել Գազայի տարածքի 70 տոկոսը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի բանակին ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը՝ հասցնելով մինչև 70 տոկոսի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը և իմ հրահանգն է հասնել 70 տոկոսի»,- ասել է Նեթանյահուն։
Երբ նրա ելույթի ժամանակ ներկաներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է վերցնի ամբողջ անկլավը, վարչապետն ասել է. «Մենք գնում ենք ըստ կարգի։ Նախ 70 տոկոսը։ Սկսենք դրանից»։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 72803 պաղեստինցի, վիրավորվել է շուրջ 172855-ը:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Добавить комментарий