Опубликовано H.Aslanyan -
Դրոշ

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ի պատասխան թիրախավորել է ամերիկյան ռազմաբազան։

Սա երկու երկրների միջև փոխադարձ հարվածների հերթական շարքն է՝ երեք ամիս տևող բանակցությունների ֆոնին։

Իրանի ծոցի ափին հասցված հարվածները եղել են ի պատասխան «իրանական ագրեսիվ գործողությունների, ներառյալ՝ միջազգային ջրերում գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցմանը»,— X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ կործանիչները արագորեն արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ցամաքային կառավարման կայանը և երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք հստակ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով տարանցիկ անցնող նավերի համար»,— հայտնել է CENTCOM-ը՝ հավելելով, որ կշարունակի պաշտպանել ամերիկյան ուժերն ու շահերը գործող հրադադարի ընթացքում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ նշել է՝թիրախավորել են այն ավիաբազան, որն ԱՄՆ-ն օգտագործել է Հարավային Իրանի վրա հարձակվելու համար՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ բազայի մասին է խոսքը։

Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը, որտեղ տեղակայված է ամերիկյան խոշոր ռազմաբազա, որսացել է հրթիռային և անօդաչուների հարձակումները, մինչդեռ ողջ երկրում հնչել են տագնապի ազդանշաններ։ Այս մասին հայտնել է պետական KUNA լրատվական գործակալությունը՝ առանց հավելյալ մանրամասներ տրամադրելու։

Добавить комментарий