Опубликовано H.Aslanyan -
Թրամփ

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է», - հայտարարել է նա ABC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել ևս մի քանի կետ։

 

Добавить комментарий