Опубликовано Անի Երյան -
Հունգարիան Ուկրաինային uպառազինnւթյnւն չի ուղարկի։ Այս մասին ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Նա վերահաստատել է այս դիրքորոշումը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո։  «Հունգարիայի նոր կառավարության օրոք երկիրը Ուկրաինա չի ուղարկի ո՛չ զինվորներ, ո՛չ զենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցերին իր գերմանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։  Ավելի վաղ Մադյարը նույնն էր հայտարարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մ

Հունգարիան Ուկրաինային uպառազինnւթյnւն չի ուղարկի. Մադյար

Հունգարիան Ուկրաինային uպառազինnւթյnւն չի ուղարկի։ Այս մասին ասել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Նա վերահաստատել է այս դիրքորոշումը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո։

«Հունգարիայի նոր կառավարության օրոք երկիրը Ուկրաինա չի ուղարկի ո՛չ զինվորներ, ո՛չ զենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցերին իր գերմանացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Մադյարը նույնն էր հայտարարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ և իր այլ ելույթներում։

Հունգարիայի նախորդ կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, նույնպես հրաժարվում էր ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչը տարաձայնություններ էր առաջացնում Եվրամիության ղեկավարության հետ։

Добавить комментарий