Опубликовано Անի Երյան -
Հայրապետյան․ «

Ով ասում է, թե Ալիևը սա Արցախի պատճառով է ասում, կամ տգետ է, կամ նրա փաստաբանը. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանցում որևէ նորություն չկա, քանի որ այդ մոտեցումները պաշտոնական Բաքուն հրապարակայնորեն արտահայտել է տարիներ առաջ։

«Ալիևը սա ուղիղ ու պարզ տեքստով ասել է 1257 օր առաջ։ ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ միայն չի չեզոքացրել այս ռիսկը, այլև խաբել է հայ հանրությանը՝ պնդելով, թե սա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի «հայելային» կրկնությունն է և պետք չէ լուրջ ընդունել», — գրել է Հայրապետյանը։

Նրա գնահատմամբ՝ ներկայում քննարկվող պահանջներն ու վտանգները անմիջականորեն կապված են Արցախի հարցով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության և կայացրած որոշումների հետ։

«Մինչդեռ սա Արցախի թեմայով ներկայիս իշխանության կայացրած որոշումների ուղիղ հետևանքն է»:

Հայրապետյանը նաև քննադատել է այն տեսակետները, որոնց համաձայն Ալիևի նման հայտարարությունները պայմանավորված են Արցախի հարցով։ Նրա խոսքով՝ նման պնդումները կամ անտեղյակության արդյունք են, կամ գիտակցված արդարացում Ադրբեջանի քաղաքականության համար։

«Ուստի, ով պնդի, թե Ալիևը սա Արցախի պատճառով է ասում, կատարյալ տգետ է կամ Ալիևի փաստաբանն է ու զավթողական ծրագրերի «ռասկրուտկա» անողը», — նշել է նա։

Добавить комментарий