Опубликовано H.Aslanyan -
Հրթիռ

ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին. վերջինս օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում

Ի պատասխան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման՝ ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ զգուշացնելով, որ գործողությունների շարունակման կամ Իրանին պատասխանելու դեպքում ավելի ծանր հարվածներ կհասցնի։ 

Առավոտյան լուրեր են շրջանառվել, որ Իսրայելը օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում, Սպահանում, Թավրիզում։ Առայժմ Իրանից հաստատել են Մահշահրում նավթաքիմիական ընկերության դեմ հարձակումը:

Մինչև այդ էլ ԱՄՆ-ն էր Պարսից ծոցի իրանական կղզիներում օբյեկտներ խոցել: Թեհրանն էլ պատասխանել էր Քուվեյթում ու Բահրեյնում օբյեկտների թիրախավորմամբ: 

Իրան-ԱՄՆ նման փոխադարձ հարվածները վերջին շրջանում պարբերական էին դարձել: Իսրայելի պարագայում սա ապրիլի հրադադարից հետո առաջին դեպքն է: 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Добавить комментарий