Տարածաշրջանի ներկա պայմանները Պաղեստինի օգտին են, իսկ սիոնիստների երազանքը ոչնչացվել է. իրանցի գեներալ
Իրանի Իսլամական Հանրապետության քարոզչության համակարգող խորհրդի ինթիֆադայի և «Ղոդսի» շտաբի ղեկավար Ռամազան Շարիֆը հայտարարել է, որ տարածաշրջանային ներկայիս պայմանները Պաղեստինի օգտին են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Շարիֆը շեշտել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․)՝ Նեղոսից մինչև Եփրատ պետություն ստեղծելու երազանքը ոչնչացվել է։
Վերջինս նշել է, որ որ այս տարի «Ղոդսի» համաշխարհային օրը տարբերվող է լինելու։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա Ռամադան ամսից մինչ այժմ չի եղել մի օր, որ սիոնիստները խաղաղ լինեն։
Ռամազան Շարիֆը շեշտել է՝ առաջին անգամ է, երբ պաղեստինյան խմբավորումների միջև միասնություն է նկատվում, իսկ զիջումների գնալու մասին խոսք չկա։ Նա նշել է նաև, որ դիմադրության ճակատում տիրում է միասնություն, և համատեղ գործողությունների կենտրոն է ստեղծվել:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ սիոնիստական ռեժիմն Իրանի և իսլամական երկրների թիվ մեկ թշնամին է։ «Սիոնիստները միշտ դիմակայել են գիտական առաջընթացին և դիվերսիոն ու ահաբեկչական գործունեություն են ծավալել»,- եզրափակել է նա։
Добавить комментарий