Опубликовано Անի Երյան -
Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։  «Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։  Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։  Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարա

Հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Թուրքիայի ԱԳՆ

Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։

Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,-նշված է հայտարարության մեջ։

«Ադրբեջանի օրինական և հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն։ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել»:

 



 

 

 

Добавить комментарий