Опубликовано H.Aslanyan -
Բիբի

Իսրայելը ևս առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու

Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին:

«Այս պահին կրակը դադարել է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր հարվածներից հետո նրանք դադարեցրել են հարձակվել մեզ վրա»,- ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։

Միաժամանակ նա հնչեցրել է նույն նախազգուշացումը, որով ավելի վաղ հանդես էին եկել Թեհրանում.

«Եթե Իրանը սխալ թույլ տա և կրկին հարձակվի Իսրայելի վրա, ապա Իսրայելը կպատասխանի անզուսպ ուժով»։

Добавить комментарий