Опубликовано H.Aslanyan -
Լիբանան

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե, Սաիդա և Տիր քաղաքների ծայրամասերին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 24 և վիրավորվել 116 մարդ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ից` ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3637-ի, վիրավորվել է 11188 մարդ», – ասվում է հայտարարության մեջ։

Добавить комментарий