Опубликовано H.Aslanyan -
Զելենսկի

Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի

Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը այլ երկրներում նվազում է։ Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Հայաստանին, որտեղ երեկ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ադրբեջանը․․․ նրանք անկախ են։ Հայաստանը՝ երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան»,- նշել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն չի ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է։

«Երբ Ուկրաինան միանա ԵՄ-ին, Պուտինը ներքին խնդիրներ կունենա տարբեր ժողովուրդների հետ, հատկապես Կովկասում։ Ռուսաստանի տարբեր ժողովուրդներ հարցեր կտան»,- պնդել է Զելենսկին։

Добавить комментарий