ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, որոնք տեղի են ունեցել Իրանին «ուժգին» հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին նախազգուշացումից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ավարտել է «ինքնապաշտպանական հարվածները», որոնք արդեն հասցնում է երկրորդ օրն անընդմեջ։
«CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական հսկողության կարողություններին, կապի համակարգերին և հակաօդային պաշտպանության կայաններին ամբողջ Իրանում», – գրել է հրամանատարությունն X-ում՝ հավելելով, որ թիրախավորված իրանական օբյեկտները սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ ուժերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի համար:
Добавить комментарий