Опубликовано detq-editor -
Թուրքիայի թշնամիները չեն հրաժարվում երկրին վնաս պատճառելուց. Էրդողան

Թուրքիայի թշնամիները չեն հրաժարվում երկրին վնաս պատճառելուց. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եկել է միասնության և համերաշխության ժամանակը՝ հանուն անվտանգ, ուժեղ և զարգացած Թուրքիայի հետագա կառուցման: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Անկարայի մետրոպոլիտենի նոր գծի բացման արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։ 

Թուրք առաջնորդը շեշտել է, որ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել, եթե կյանքի կոչվի Թուրքիայի հարյուրամյակի հայեցակարգը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի թշնամիները չեն հրաժարվում երկրին վնաս պատճառելու ծրագրերից՝ փորձելով երկրի զարգացման ընթացքը 30-50 տարով դանդաղեցնել։ Բացի դրանից՝ Թուրքիայի նախագահը պնդել է, որ երկրի հակառակորդները չեն վարանում դավադրություն կազմակերպել ահաբեկիչների, այդ թվում՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ 

Վերջինս վստահություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունների և ժողովրդի միասնությունը կվերացնի ցանկացած խոչընդոտ։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքների վրա, որոնք հարվածել են երկրի հարավային և հարավարևելյան մի շարք նահանգների։ «Թուրքիայի իշխանությունները վճռական են տրամադրված փետրվարյան երկրաշարժերի հետևանքները վերացնելու և քաղաքների սեյսմակայունությունը հնարավորինս արագ բարձրացնելու հարցում»,- վստահեցրել է Էրդողանը։

Добавить комментарий