Опубликовано H.Aslanyan -
Պապ

Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան

Իլհամ Ալիևը կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լևոն 14-րդին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

«Սուրբ աթոռի միջկրոնական երկխոսության հարցերի վարչության ղեկավար Ջոր Ջեյքոբ Կուվակադայի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Ալիևը նրան է փոխանցել Հռոմի պապի՝ Ադրբեջան այցելելու հրավերով նամակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ալիևն ու Վատիկանի պատվիրակությունն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Ադրբեջանի տարածքում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման, ինչպես նաև «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Սուրբ աթոռի հետագա համագործակցության հարցերը։

Добавить комментарий