Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան
Հայաստանի քաղաքական դաշտը, ճիշտ է, չի եռում հետընտրական զարգացումների «մեծ կաթսայի» մեջ՝ ինչպես կանխատեսվում էր, սակայն այդ պատկերավոր «կաթսան» աստիճանաբար սկսում է տաքանալ, իսկ այդ ընթացքում եռում են տարածաշրջանային գործընթացները. լուրջ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ հունիսի 14-ին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բաքվի ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Իսկ Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարել են պատերազմական գործողությունները դադարեցնելու և փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի ուրբաթ օրը Ժնևում։
Թեմայի շուրջ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի զրուցակիցը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020թթ.) Ավետիք Քերոբյանն է։
Ռազմական փորձագետը լավատեսական կանխատեսումներ չի անում Ազգային ժողովի ընտրության արդյունքներով Հայաստանում ձևավորվող քաղաքական իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունից և Ադրբեջանի առաջադրած պահանջներից բխող ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով, որ հայ հանրությունը պետք է պատրաստվի վատագույն սցենարին։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий