4 քահանաներ կանչվել են վարժական հավաքների
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական, այս մասին Sputnik Armenia–ին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից 4 քահանաներ են ծանուցագրեր ստացել, 2-ն արդեն պիտի գնան վարժական հավաքների, 1-ը հիմա զինկոմիսարիատում է, սպասում են որոշման, մյուսին էլ կրկնակի բուժզննում է նշանակվել»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությունն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար
Добавить комментарий