Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն․ Թուրքիայի ԱԺ նախագահ
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Հուսով եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Նուման Քուրթուլմուշը։
Добавить комментарий