Միջազգային գործերում չեն մնացել ազատություն, հավասարություն կամ եղբայրություն. Պեսկով
Միջազգային գործերում չեն մնացել ազատություն, հավասարություն կամ եղբայրություն: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի շրջանակներում իր ելույթի ժամանակ: Հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պեսկովը մեկնաբանել է Մեծ ֆրանսիական հեղափոխության դարաշրջանում հնչած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի արդիականությունը ժամանակակից իրողություններում։
«Միջազգային գործերում և միջազգային կյանքում վաղուց արդեն ոչ ազատություն, ոչ հավասարություն, ոչ էլ եղբայրություն չի մնացել»,- ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ գոյություն ունեցող երկրները, պետությունները և քաղաքակրթությունները, որոնց իրեն դասում է նաև Ռուսաստանը, անկասկած գոյություն կունենան ապագայում, սակայն քննարկման առարկա է մնում այն կանոնների և ուղեգծի հարցը, որոնցով նրանք կառաջնորդվեն։
Добавить комментарий