Опубликовано Անի Երյան -
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի մի շարք շրջաններում և բռնակցված Ղրիմում արձանագրված վառելիքի պակասը չի ազդի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների վրա։    Ինչպես հաղորդում է Meduza-ն, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ներքին շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «դժվար, բայց կառավարելի»՝ նշելով, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դեֆիցիտը հաղթահարելու համար։ Քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբ

Պուտին․ վառելիքի պակասը չի ազդի պատերազմի ընթացքի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի մի շարք շրջաններում և բռնակցված Ղրիմում արձանագրված վառելիքի պակասը չի ազդի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների վրա։


Ինչպես հաղորդում է Meduza-ն, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ներքին շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «դժվար, բայց կառավարելի»՝ նշելով, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դեֆիցիտը հաղթահարելու համար։ Քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի տարածքների նկատմամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների ակտիվացումը կապված է ռազմաճակատում ստեղծված իրավիճակի հետ։ Նա Պաշտպանության նախարարությանը, կառավարությանը և տարածաշրջանային իշխանություններին կոչ է արել շարունակել աշխատանքը և նվազեցնել անվտանգային ռիսկերը։

«Վառելիքի պակասը չի ազդի պատերազմի ընթացքի վրա, մենք շարունակում ենք պայքարը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Добавить комментарий