Опубликовано H.Aslanyan -
Ալիև

Բաքվի բռնապետը խոսել է հայերի կողմից իրականացված «մշակութային ցեղասպանության» մասին

Հայաստանի հետ «խաղաղություն հաստատած» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին՝ մեղադրելով մեզ «մշակութային ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» «հայկական վերահսկողության» տարիներին ավերվել են մզկիթներ և իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ։ Նա հայտարարել է, թե այժմ, իբր, այդ տարածքներում իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

Նկատենք, որ հենց այս պահին օկուպացված Արցախում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային հուշարձաններ, հիմնաhատակ ավերում գյուղեր և քաղաքներ, ինչը ոչ մի արձագանք չի ստանում հայկական կողմից։

Добавить комментарий