Опубликовано H.Aslanyan -
Սոթք

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ադրբեջանական «Շրջակա միջավայրի պաշտպանությունը նախ և առաջ» կոալիցիան (համահիմնադիրներ՝ Ամին Մամեդով, Փարվանա Վալիևա) բրիֆինգներով դիմել է COP17-ի նախագահությանը և «Բնության առաջնորդներ»-ի մասնակիցներին՝ պահանջելով ճնշում Հայաստանի վրա և սահմանամերձ հանքերի դադարեցում։

 Պնդվում է, թե հայկական հանքերից արտանետումները աղտոտում են, այդ թվում՝ Ողջին, և պահանջվում են մշտական մոնիթորինգներ ու Հայաստանի միացումը ՄԱԿ ԵՏՀ ջրերի կոնվենցիային։

Նույն աղբյուրի պնդմամբ «Ֆորբս»-ը SOCAR-ին հղումով հաղորդել է, որ Դյուբենդի–Փիրալլահի հատվածում «Ազնեֆտին» պատկանող ստորջրյա նավթամուղի մեխանիկական վնասման հետևանքով նավթի մեծ արտահոսք է արձանագրվել Կասպից ծովում։

Добавить комментарий