Опубликовано Անի Երյան -
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:   «Նույնիսկ եթե ամերիկյան պահանջ լինի, մենք չենք հեռանա Հարավային Լիբանանից։ Լիբանանի 200 հազար բնակիչ չի վերադառնա: Ոչ բնակիչներ, ոչ ահաբեկիչներ, քանի որ նախկինում անվտանգության գոտիներում, որտեղ նույնպես բնակվում էր քաղաքացիական բնակչություն, պայթյուններ ու ահաբեկչություններ էին տեղի ունենու

Նույնիսկ եթե ամերիկյան պահանջ լինի, մենք չենք հեռանա. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:


«Նույնիսկ եթե ամերիկյան պահանջ լինի, մենք չենք հեռանա Հարավային Լիբանանից։ Լիբանանի 200 հազար բնակիչ չի վերադառնա: Ոչ բնակիչներ, ոչ ահաբեկիչներ, քանի որ նախկինում անվտանգության գոտիներում, որտեղ նույնպես բնակվում էր քաղաքացիական բնակչություն, պայթյուններ ու ահաբեկչություններ էին տեղի ունենում զինվորների դեմ, ուստի մենք դա թույլ չենք տա»,-հայտարարել է Կացը:

Добавить комментарий