Опубликовано Անի Երյան -
Կորեական թերակղզում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինծառայողին հաջողվել է անցնել խիստ հսկվող և ականապատված սահմանը։   Չորեքշաբթի գիշերը սահմանն անցնելուց հետո տղամարդը  անցել է հսկողության տակ։ Ըստ ընդունված կարգի՝ փախստականներին նախ փոխանցում են Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ նրանց ինքնությունն ու դրդապատճառները ստուգելու համար:   Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաստատել է միջադեպի փաստը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ

Հյուսիսային Կորեայի զինծառայողը ճեղքել է խիստ հսկվող ականապատ սահմանն ու անցել Հարավային Կորեա

Կորեական թերակղզում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինծառայողին հաջողվել է անցնել խիստ հսկվող և ականապատված սահմանը։


Չորեքշաբթի գիշերը սահմանն անցնելուց հետո տղամարդը  անցել է հսկողության տակ։ Ըստ ընդունված կարգի՝ փախստականներին նախ փոխանցում են Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ նրանց ինքնությունն ու դրդապատճառները ստուգելու համար:


Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաստատել է միջադեպի փաստը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ մանրամասներ առայժմ չի տրամադրել:


Ինչպես հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, զինվորը դեռևս փախուստից առաջ հայտնել էր Հարավային Կորեայի կողմն անցնելու իր մտադրության մասին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն։
 

Սա ընթացիկ տարում սահմանն անցնելու նմանատիպ առաջին հաջողված դեպքն է։
 

Հիշեցնենք, որ երկու Կորեաների միջև սահմանը խիստ ականապատված է և հսկվում է զինված ուժերի կողմից, ինչի պատճառով այս ճանապարհով փախուստի փորձերը ծայրահեղ հազվադեպ են և վտանգավոր:


Հյուսիսային Կորեայում գործում է աշխարհի ամենախիստ տոտալիտար վարչակարգերից մեկը, որտեղ քաղաքացիներին օրենքով արգելված է առանց հատուկ թույլտվության լքել երկրի տարածքը։ Երկրից դուրս գալու ցանկացած փորձ դիտարկվում է որպես «հայրենիքի դավաճանություն» և պատժվում է ազատազրկմամբ, համակենտրոնացման ճամբարներով կամ նույնիսկ մահապատժով։


Բացի այդ, գործում է նաև կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը․ փախուստի դիմած անձի ընտանիքի անդամները նույնպես ենթարկվում են դաժան հալածանքների և պատիժների։ Հենց այս պատճառով է, որ հյուսիսկորեացիները դիմում են նման ծայրահեղ և կյանքի համար վտանգավոր քայլերի միայն անելանելիության մթնոլորտում։

Добавить комментарий