Опубликовано H.Aslanyan -
Իրան

Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսություն սկսել Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով։

Ինչպես հաղորդում է Press TV-ն, Արաղչին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը համագործակցելու Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ՝ ստեղծելու հավաքական անվտանգության մեխանիզմ, որը կլինի ինքնուրույն, կհիմնվի փոխադարձ համաձայնության վրա և զերծ կլինի արտաքին ռազմական միջամտությունից։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այս հայտարարությունը Արաղչին արել է Բաղդադում, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։

Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել տարածաշրջանային անվտանգության նկատմամբ նոր մոտեցման, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ վստահության վրա։

Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին նշել է, որ Իրանը, ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան, կշարունակի համագործակցել Օմանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ երկխոսության միջոցով։

 

Добавить комментарий