Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին
Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Այս մասին Բելառուսի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չինաստանը սատարում է Բելառուսի ձգտումը՝ պաշտպանել պետական ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հետևելու իր ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղուն», - ասել է Սի Ծինփինը:
Добавить комментарий