Опубликовано detq-editor -
Թուրքիան մի քանի պայմանի կատարման դեպքում կհամաձայնվի Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել․ «CNN Türk»

Թուրքիան մի քանի պայմանի կատարման դեպքում կհամաձայնվի Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել․ «CNN Türk»

Թուրքական «CNN Türk» լրատվամիջոցն անդրադարձել  է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությանը: 
    
Լրատվամիջոցն առանձնացնում է մի քանի հարց, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորում: 

Նախ՝ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներում, որի ստեղծումը համաձայնեցվել է 2018-ի հունվարին Սոչիում կայացած Սիրիայի խորհրդաժողովում,  պետք է ներկայացված լինի Սիրիայի ընդդիմություն:
Այնուհետև պետք է ապահովվի  փախստականների վերադարձ, որին պետք է նպաստեն նաև Իրանն ու Ռուսաստանը, քանի որ վերջիններս նույնպես համարվում են երաշխավոր երկրներ:
Պետք է ապահովել հումանիտար օգնության  անխափան իրականացում Սիրիայի բոլոր շրջաններ:

Եվ վերջում՝ ահաբեկչության դեմ պայքար՝ առանց տարբերություն դնելու «ահաբեկչական կառույցների» միջև: Այստեղ թուրքական աղբյուրն առաջին հերթին նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին, որոնց համարում է ահաբեկչական:  Անհրաժեշտ է, որ նրանք դուրս գան Սիրիայի հյուսիսից: 
Իր հերթին աղբյուրը նշում է՝ Սիրիան էլ պահանջում է, որ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայից:

Добавить комментарий