Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ հունիսի 30-ին սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
«Ուիթքոֆը ներկայում Դոհայի ճանապարհին է», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։
Այն, թե արդյոք Ուիթքոֆին ուղեկցում է Միացյալ Նահանգների նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չի նշվում։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտնել էր, որ Դոհա կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները։
Добавить комментарий