ՌԴ-ում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 ամսական երեխա
Վեց ամսական երեխա է մահացել այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մոսկվայի մարզի բնակելի շենքի վրա, այսօր հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը:
Մարզպետի խոսքով՝ երեխային շենքից դուրս են բերել մեկ այլ երեխայի և ևս երկու փրկվածների հետ միասին, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին փոքրիկը մահացել է։
Ռուսաստանի Բելգորոդի մարզում էլ մեկ տղամարդ է զոհվել գիշերվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հաղորդում են տեղական իշխանությունները:
Добавить комментарий