Опубликовано H.Aslanyan -
Աթս

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։

Հարձակվող անօդաչու սարքերն, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք կարմիր ներկով տարա է նետել դեսպանատան տարածք։

Դեսպանատունն անօդաչու թռչող սարքի հարձակումը գնահատել է որպես դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վախեցնելու փորձ։

Նշվում է, որ Շվեդիան կրում է Շվեդիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վրա շարունակվող հարձակումների և դրանց հետևանքների ամբողջական պատասխանատվությունը։

 

 

Добавить комментарий