Եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել. երբ ՀՀ-ն մերձենում է ԵՄ-ին, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ես կուզեի շնորհավորել Ձեզ՝ ընտրական հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը: Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպական Միության հետ ավելի սերտ գործընկերության ուղով: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել: Երբ Հայաստանը մերձանում է Եվրոպական Միությանը, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձանում:
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր, ամենակարևոր քայլերից մեկը, որն այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիայի հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն»,- նշել է նա և հավելել՝ բաց սահմանները կվերափոխվեն Հայաստանի տնտեսական ապագան և ԵՄ-ն ՀՀ-ի հետ պատրաստ է այդ տեսլականն իրականության դարձնել։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելու նպատակով հայտարարում է նոր, 200 մլն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթի մասին:
Նա նշել է, որ ֆինանսական գործընկերների հետ պատրաստ են ողջ Հարավային Կովկասին զորագրել ընդհուպ մինչև 2 մլրդ եվրո՝ ռազմավարական, տրանսպորտային, էներգետիկ կապուղիների համար և ոչ միայն, որը Հայստանում կարող է սատարել ընթացիկ և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ՝ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը:
Добавить комментарий