Опубликовано H.Aslanyan -
Կիև

Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ հուլիսի 2-ին իրականացված ռուսական հարձակումների զոհերի թիվը հասել է 30-ի։ Եվս 3 մարդ դեռ անհետ կորած է։ Որոնումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կիևի իշխանություններին։

Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել:

Կիևին զանգվածային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմը, հետևաբար, կսկսի ավելի շատ հարվածներ հասցնել, հատկապես՝ բալիստիկ հրթիռներով: Նա նշել էր, որ Կիևն անպայման կպատասխանի այս հարվածներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի դեմ հարվածները որակել էր որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների, նաև հայտնել էր, որ ռուսական ուժերը թիրախավորել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։

Добавить комментарий